«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սպիտակ քարտ. Միշել Պլատինին նոր կանոն է առաջարկում

Սպիտակ քարտ. Միշել Պլատինին նոր կանոն է առաջարկում
20.01.2015 | 22:11

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Մոսկվայում մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմնակից է ֆուտբոլում նորամուծությանը՝ սպիտակ քարտերի կիրառմանը: Սպիտակ քարտ ստացած ֆուտբոլիստը խաղադաշտը կլքի մի քանի րոպեով:
«Կան մարդիկ, ովքեր չեն սիրում ֆուտբոլը, ֆուտբոլիստներին տարբեր մեղադրանքներ են ներկայացնում: Այդ հարցում մենք ընդհանուր հայտարարի չենք գա: Իմ գրքում արդեն ասել եմ, որ ֆուտբոլիստին պետք է հեռացնել մի քանի րոպեով, որպեսզի նա թոթափի լարվածությունը, խուսափի վիճաբանությունից, հայհոյանքից: Դրա համար կարելի է սպիտակ քարտ ցույց տալ:
Եթե, օրինակ, Նիկոլայ Տոլստիխը հարձակվի ինձ վրա, նրան կարելի է սպիտակ քարտ ցույց տալ, որպեսզի հանգստացնի նյարդերը (ժպտում է): Այս տարբերակը կիրառվում է այլ մարզաձևերում: Այս թեման քննարկել եմ բազմաթիվ մասնագետների հետ: Ֆուտբոլն աշխարհի ամենահայտնի մարզաձևն է, բայց երբեմն շատ է նյարդայնացնում ֆուտբոլիստների պահվածքը»,- հայտարարել է Պլատինին:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ